ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայարցել է 2023 թվականի վերաբերյալ հայտարարագիրը։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Մշակելով Փաշինյանի ներկայացրած հայտարարագիրը, հայտնի է դառնում, որ 2023-ին Փաշինյանը որևէ գնում չի արել, բանկում ավանդ է 3 մլն 426 հզր դրամ ավանդ է դրել, բանկային հաշիվներին ընդհանուր ունի 835 հզր դրամ և 1,27 դոլար։
Կանխիկ ունի 800 դոլար և 950 հզր դրամ։ «Հայէկոնոմբանկից» որպես այլ եկամուտ նշել է 9955 եվրո, որպես վարկ՝ 1 մլն 335 հր դրամ, «Անտարեսից» գրքի վաճառքի դիմաց ստացել է 121 հզր 400 դրամ եկամուտ, «Հայէկոնոմբանկից» որպես այլ եկամուտ ստացել է 411 հզր դրամ, իսկ վարչապետի տարեկան աշխատավարձը կազմել է 16 մլն 722 հզր դրամ։
4մլն 675 հզր դրամ ծախսել է ուսման վրա։ Որպես համատեղ բնակվող անձ է նշել երեք դուստրերին։
Աննա Հակոբյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա որևէ գույք ձեռք չի բերել 2023-ին, նշել է 2005-ին Շենգավիթում ձեռք բերված բնակարանը, և 2006-ին 4/9 բաժնային սեփականությամբ ժառանգություն ստացած բնակարանը։ Որպես շարժական գույք նշել է 2009 և 2010 թվականներին ձեռք բերված երեք մեքենան՝ Nissan, Vaz և RENAULT մակնիշի։
Որպես կանխիկ դրամ Աննա Հակոբյանը նշել է, որ փող չունի՝ զրո դրամ, բանկային հաշվին ևս 0 դրամ է։ Տարեկան աշխատավարձը «Հայկական ժամանակ» օրաթերթից կազմել է 3 մլն 250 հզր դրամ։
Մարիամ Փաշինյանը չի աշխատում, հանգստի համար ծախսել է 3 մլն 130 հզր դրամ, 484 հզր դրամ վարկ ունի, «Դիջիթեյն»-ից, որը նրա նախկին աշխատավայրն էր, 2023-ին 10 մլն 720 հզր դրամ աշխատավարձ է ստացել։
Աշոտ Փաշինյանը հայտարարագիր չի ներկայացրել, որովհետև համատեղ չի բնակվում։ Մյուս երեխաներն անչափահաս են։