Հետևեք մեզ։

Միրզոյանը Շվեյցարիայի ԱՀ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

16:35, 18 մայիս 2024
Միրզոյանը Շվեյցարիայի ԱՀ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ Ալմաթիում կայացած բանակցություններում քննարկված առանցքային հարցերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կողմից առկա ամուր քաղաքական կամքը՝ հասնելու պայմանագրի կնքման հարցում վերջնական արդյունքի՝ կարևորելով հիմնարար սկզբունքներին և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառությունը: