Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում։ Նախագահի խոսքով՝ վետոն իրավաբանորեն ուժի մեջ է և այսօր կփոխանցվի խորհրդարանին։
«Այսօր ես վետո դրեցի «ռուսական օրենքի» վրա, որը հակասում է մեր սահմանադրությանը, եվրոպական չափանիշներին և դրանով իսկ խոչընդոտ է մեր եվրոպական ճանապարհին։ Այս վետոն լիովին օրինական է և այսօր կներկայացվի խորհրդարան։ Այս օրենքը ենթակա չէ փոփոխության, բարելավման և հետևաբար շատ պարզ վետո է: Այս օրենքը պետք է չեղյալ համարվի»,- ասել է նախագահը։