Մայիսի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում Երևանի հիվանդանոցներից մեկում ծննդկան է մահացել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց ժամանած իրավապահները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայարփի Ս.-ն է, ով հղիության ընթացքում 1 ամիս ժամկետով գտնվել է այդ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, և այդ օրը առավոտյան, դեռևս անհայտ հանգամանքներում, հանկարծամահ է եղել: Դեպքի փաստով Շենավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Երևանի բժշկական կենտրոններից մեկում հղի կինը հանկարծամահ է եղել
19:59, 18 մայիս 2024