Հետևեք մեզ։

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը

11:36, 19 մայիս 2024
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ մայիսի 19-ին, նշում է Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը:



Մայր Աթոռը հայտնում է` սա առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր անց: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն: