Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանին տեղի է ունեցել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։
Իբրահիմ Ռաիսին կիրակի առավոտյան ժամանել է Թավրիզի միջազգային օդանավակայան՝ Արևելյան Ադրբեջանի նահանգ մեկօրյա այց կատարելու և Գըզ Քալասի ամբարտակի բացման արարողությանը մասնակցելու համար:
Գըզ Քալասի ամբարտակը, որը գտնվում է Թավրիզից 220 կմ հյուսիսարևելք, կառուցվել է Արաքս գետի վրա՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին։