Հետևեք մեզ։

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կիրանցի վերաբերյալ

15:17, 19 մայիս 2024
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կիրանցի վերաբերյալ

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող  դեպքերի մասին.

«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- ասվում է հայտարարության տեքստում։

 

Ոստիկանները փակել են Կիրանց տանող ճանապարհը, որպեսզի արվեստագետներն ու քաղաքական գործիչները չհասնեն գյուղ (տեսանյութ)

Վերլուծական