Հետևեք մեզ։

Թալինի ծննդատանը 29-ամյա կինը մահացել է․ նա երեք երեխայի մայր էր․ shamshyan.com

16:08, 19 մայիս 2024
Թալինի ծննդատանը 29-ամյա կինը մահացել է․ նա երեք երեխայի մայր էր․ shamshyan.com

Այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 29-ամյա Անահիտ Գ.-ն է, ով հիվանդանոցում «արտարգանդային վիրահատություն» է ունեցել և այսօր ժամը 12:30-ի սահմաններում հիվանդանոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

 Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը նշված բժշկական կենտրոնում ստացիոնար բուժօգնություն էր ստանում։ Նա 3 երեխա ունի՝ 2 աղջիկ և 1 տղա։