Mehr գործակալությունը ջնջել է նախկինում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ «Իրանի նախագահը լավ է և մեքենայով մեկնում է Թավրիզ»։
Այս հրապարակումից հետո Al-Masirah հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանի ՆԳՆ ղեկավարը դեռ չի հաստատել այն տեղեկությունը, որ ուղղաթիռի կործանումից հետո երկրի նախագահը չի տուժել։
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, մեկնաբանելով տեղի ունեցածը, ոչինչ չի ասել նախագահի գտնվելու վայրի մասին։ Նրա խոսքով՝ դեպքի վայրում փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ կիրականացնեն։
Նշենք, որ իրանական լրատվամիջոցները տարածում են որոնողական օպերացիայի առաջին կադրերը, որոնց նպատակն է պարզել ուղղաթիռի կործանման վայրը, որում գտնվել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Տեսանյութերը՝ Telegram-ում։