Բոլորը կարողանում էին մուտք ու ելք անել Կիրանց, բացի մեզանից։ Ակնհայտ է, որ դա քաղաքական պատվեր է։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հարենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը։
«Բոլորը գիտեն, որ բացի օգուտից, մենք վնաս չենք տա, հետևաբար իշխանությունների վախերն ու սարսափները պայմանավորված են նրանով, որ մեր այցով ինչ-որ ձև կկարողանայինք ոգեշնչեինք այդ մարդկանց, պայքարի ոգի հաղորդեինք։ Այդ մարդիկ նույնիսկ մեկ վայրկյան չպետք է զգան, որ իրենք մենակ են։
Մեր այցը հենց այդ նպատակն ուներ, որ թեպետ պայքարը տեղափոխվել է Երևան, բայց մենք իրենց հետ ենք»,-նշել է նա։
Իր խոսքում Սուրեն Պետրոսյանն ասել է, որ ճանապարահը փակած ոստիկանության 80-90 տոկոսն աջակցումէ իրենց և սպասում է փոփոխությունների։