ԵՄ-ն ուշադիր հետևում է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի հետ կապված իրավիճակին, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Մենք ուշադիր հետևում ենք տեղեկություններին, որ ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահն ու արտգործնախարարը, հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին ԵՄ անդամ երկրների հետ»,-հայտնել է Միշելը։