Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հրահանգել է օգտագործել Իսլամական Հանրապետության բանակի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանության կարողություններն ու միջոցները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար այն տարածքում, որտեղ վթարի է ենթարկվել նախագահի և նրա ուղեկցիների ուղղաթիռը։
Այս մասին հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը: