Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի արտակարգ վայրէջքի կապակցությամբ և աջակցություն առաջարկել։
Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահը հրապարակում է արել X սոցիալական ցանցում.
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ բարեկամական հրաժեշտից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է բարձրաստիճան պատվիրակություն տեղափոխող ուղղաթիռի վթարային վայրէջքի լուրը։ Մենք աղոթում ենք Ամենակարող Ալլահին նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցող պատվիրակության համար։ Որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը»։