Իրավաբանների հետ հանդիպումից առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձել է Իրանի նախագահին ու արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռի վթարին։
«Ուզում եմ մեր մտքերի ու աղոթքների մեջ ունենանք այն իրադարձությունը, որն ամբողջությամբ հայտնի չէ՝ ինչ պատահել է Իրանի նախագահի ու անձնակազմի հետ։ Մեր զորակցությունը Իրանին ու անձնակազմին, որպեսզի ողջ, առողջ վերադառնան իրենց ծառայությանը։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, և տարածաշրջանի կայությունը պահպանողներից մեկը հենց Իրանն է»։
Տեսանյութը՝ Telegram-ում։