Հայաստանն Իրանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնում։
«Ցնցված ենք Իրանից ստացված լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և մյուսների հետ են։
Մինչև փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն», - ասված է Արտգործնախարարության X-ում արված գրառման մեջ։