Հետևեք մեզ։

Ո՞վ կստանձնի Իրանի նախագահի լիազորություններն Իբրահիմ Ռաիսիի մահվան դեպքում. Washington post

21:26, 19 մայիս 2024
Ո՞վ կստանձնի Իրանի նախագահի լիազորություններն Իբրահիմ Ռաիսիի մահվան դեպքում. Washington post

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան դեպքում, Գերագույն առաջնորդ Խամենեիի հավանությամբ, նրա լիազորությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մուհամմեդ Մոխբերը, գրում է Washington post-ը։


69-ամյա Մոխբերը 12 փոխնախագահներից ամենաավագն է։

Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն, որն ընդունվել է 1989 թվականին, գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի ղեկավարների խորհուրդը՝ առաջին փոխնախագահը, խորհրդարանի խոսնակը և գլխավոր դատավորը, պատասխանատու են նոր արտահերթ ընտրությունների կազմակերպման համար։