Հետևեք մեզ։

«Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած

21:35, 19 մայիս 2024
«Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած
Մայիսի 19-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1980 թ.) և «Opel» (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
 
«Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Վ․-ն (ծնված 1963 թ.) և Ն․ Ա․-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: