Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կոչ է արել ժողովրդին աղոթել նախագահ Իբրահիմ Ռաիսիի համար և հույս է հայտնել, որ «Ալլահը ժողովրդի մոտ կվերադարձնի նրան և նրա հետ թռչող պատվիրակության մյուս անդամներին»։
Իրանի գերագույն առաջնորդը հուսով է, որ նախագահ Իբրահիմ Ռաիսին և նրա ուղեկիցները ողջ են մնացել ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո։ Նա համապատասխան հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք հուսով ենք, որ Ամենակարող Ալլահը հարգարժան նախագահին և նրա համախոհներին կվերադարձնի ազգի գիրկը»,-ասել է նա։