Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանումից անմիջապես հետո կապ է հաստատվել ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին Fars գործակալությանը հայտնել է դեպքի վայրի տարածքում գտնվող իրանցի պաշտոնյան։
«Մի քանի անգամ կապ է հաստատվել ուղղաթիռի ուղևորներից մեկի և թռիչքի անձնակազմի հետ, և դա ցույց է տալիս, որ միջադեպի ծանրությունը այնքան էլ բարձր չի եղել»,-ասել է նա և հավելել, որ այժմ նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։