Թուրքիան տագնապով հետևում է Իրանում ուղղաթիռի կործանման լուրերին։
Այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ. «Մենք հուսով ենք, որ Իրանի պաշտոնյաները՝ նախագահ Իբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի գլխավորությամբ, ապահով կլինեն, իսկ եղբայրական Իրանի ժողովրդին տոկունություն ենք մաղթում»։