Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Իսրայելը ներգրավված չէ այս միջադեպին, հայտնում է Ynet պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։
Ըստ պորտալի՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ պաշտոնապես հայտարարում են, որ «Իսրայելում, ինչպես նաև Արևմուտքում, կարծում են», որ Իրանի նախագահը «չի տուժել» ուղղաթիռի կործանումից։ Իսրայելի անանուն պաշտոնյաները նաև ասել են, որ իրենք չեն սպասում «հետևանքներ Իսրայելի համար» կամ փոփոխություններ հրեական պետության նկատմամբ Թեհրանի քաղաքականության մեջ՝ կապված միջադեպի հետ: