Թուրքիան Իրան է ուղարկել 32 ալպինիստներից բաղկացած թիմ և 6 միավոր հատուկ տեխնիկա՝ օգնելու Ռաիսիի ուղղաթիռը որոնելուն, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտնել էր, թե Թուրքիան հետևում է կործանված ուղղաթիռի որոնողական աշխատանքներին, որում գտնվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և պատրաստ է օգնություն ցուցաբերել որոնողական աշխատանքներին։