Հետևեք մեզ։

Ռաիսիի վթարված ուղղաթիռի վայրից ազդանշան է ստացվել, պարզվել է վթարի ճշգրիտ վայրը․ ԻՀՊԿ հրամանատար

23:24, 19 մայիս 2024
Ռաիսիի վթարված ուղղաթիռի վայրից ազդանշան է ստացվել, պարզվել է վթարի ճշգրիտ վայրը․ ԻՀՊԿ հրամանատար

Պարզվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի ճշգրիտ վայրը, և դրանից ազդանշան է ստացվել։ Այս մասին հայտնել է  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին։

«Րոպեներ առաջ ազդանշան է ստացվել ուղղաթիռից և անձնակազմի անդամներից մեկի բջջային հեռախոսից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս պահին փրկարարներ են ուղարկվել այս շրջան։