Իրանական կողմը երախտագիտություն է հայտնում մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների, որոնք առաջարկել են իրենց օգնությունը ուղղաթիռի վթարի վայրը գտնելու համար, որում գտնվում է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և երկրի աչտգործնախարարը, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին։
«Ցավոք, այսօր կեսօրին նախագահին և արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է, չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, փրկարարական աշխատանքները շարունակվում են դեպքի վայր հասնելու համար »,- ասել է Քանաանին, ում խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ Telegram ալիքում։