Ռուսաստանը 2 ինքնաթիռ, ուղղաթիռ և 50 փրկարար կուղարկի Իրան՝ նախագահի ուղղաթիռի որոնումներին օգնելու համար։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ ՌԴ նախագահի խորհրդականին հղումով։
«Ռուսաստանն Իրան երկու ինքնաթիռ և մի քանի ուղղաթիռ կուղարկի՝ օգնելու նախագահ Իբրահիմ Ռաիսիի կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի որոնմանը», հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Իգոր Լևիտինը՝ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մուհամեդի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարություն ուղարկել է անօդաչու թռչող սարք և գիշերային տեսանելիությամբ հագեցած ուղղաթիռ։ Radar Flight 24 կայքը ցույց է տալիս, որ թուրքական անօդաչու թռչող սարքը, որը հագեցած է գիշերային տեսողության սարքավորումներով, հատել է Իրանի օդային սահմանը։