Հետևեք մեզ։

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և մյուս բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները մահացել են

08:26, 20 մայիս 2024
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և մյուս բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները մահացել են

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մյուս բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները մահացել են երկրի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Ռաիսին, նշում է գործակալությունը, ավիավթարի է ենթարկվել «Իրանի ժողովրդի հանդեպ իր պարտքը կատարելու ընթացքում»։ Աղետը տեղի է ունեցել Թավրիզ քաղաքի ճանապարհին։ Ինքնաթիռում գտնվող բոլորը մահացել են։ Բացի Ռաիսիից և Աբդոլլահիանից, ուղղաթիռի մեջ են եղել նաև այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները: