Ուղղաթիռը, որով ողբերգական վթարի է ենթարկվել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և ԱԳՆ ղեկավարը, ամերիկյան Bell 212-ն է։ Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այն արտադրվել է ԱՄՆ-ում։ Ուղղաթիռը կարող էր տեղափոխել մինչև 14 մարդ և ուներ 190 կմ/ժ արագություն։
Նշենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մյուս բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները մահացել են երկրի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։