Հետևեք մեզ։

Իրանի նախագահի դատարկ աթոռը՝ կառավարության խորհրդի արտահերթ նիստում

08:51, 20 մայիս 2024
Իրանի նախագահի դատարկ աթոռը՝ կառավարության խորհրդի արտահերթ նիստում

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մյուս բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները մահացել են երկրի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Ուղղաթիռը, որով ողբերգական վթարի է ենթարկվել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և ԱԳՆ ղեկավարը, ամերիկյան Bell 212-ն է։ Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այն արտադրվել է ԱՄՆ-ում։ Ուղղաթիռը կարող էր տեղափոխել մինչև 14 մարդ և ուներ 190 կմ/ժ արագություն։

Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել․ նախագահի աթոռը դատարկ է՝ պատված սև ժապավենով։