Իրանի կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի Իսլամական Հանրապետության նախագահ իբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Այն նաև հայտնում է, որ Իրանի կառավարությունը մեկ ժամվա ընթացքում հանդես կգա հայտարարությամբ՝ նախագահի, նախարարի և մյուսների մահվան վերաբերյալ։
Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը հայտնել էր երկրի հյուսիս-արևմուտքում կործանված ուղղաթիռի Ռաիսիի և բոլոր ուղեւորների մահվան մասին։