Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը Ռայիսիի պաշտոնը կզբաղեցնի 50 օր՝ մինչև նոր նախագահական ընտրությունները, որոնք կկազմակերպվեն հատուկ խորհրդի կողմից, հաղորդում են ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մյուս բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները մահացել են երկրի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով։