«Տավուշը հանուն հայերնիքի» շարժման պաշտոնական էջը տեղեկացնում է, որ քիչ առաջ Բագրատ Սրբազանն ու աջակիցները մեկնել են Կիրանց։
Բացի այդ, լուսանկարներ են հրապարակվել, ըատ որոնց ոստիկանությունը շարունակում է փակ պահել դեպի Կիրանց տանող ճանապարհը։
Շարժման անդամ Սուրեն Պետրոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր կրկին մեկնում ենք Կիրանց։
Չնայած պայքարը տեղափոխվել է Երևան, սակայն մենք ինչպես առաջին օրը՝ մարտի 25-ին, այնպես էլ այսօր կիրանցի ու ոսկեպարցի մեր հարազատների կողքին ենք: Երեկ մեր առաջ ճանապահը փակ էր: Հուսանք, ոստիկաններին հրահանգողներն այսօր ավելի ողջամիտ կգտնվեն»: