Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը ցավակցում է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր ԱբդոլլահԻանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի անդամների՝ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվելու կապակցությամբ։
«ԵՄ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության անդամների և ուղղաթիռի անձնակազմի մահվան կապակցությամբ: Մեր մտքերը զոհվածների ընտանիքների հետ են»,- գրել է Միշելը X-ում։