Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը խափանվել է 2500 մետր բարձրության վրա և դժվարամատչելի վայրում, բոլոր ուղևորները մահացել են աղետից հետո առաջին րոպեներին։ Այս մասին իրանական լրատվամիջոցներին ասել է Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։
Նա նշել է, որ տարբեր կառույցների մասնակցությամբ իրականացվել է բարդ գործողություն, սակայն եղանակն ու տեսանելիությունը շատ վատ էին, ուստի գործողությունը դանդաղ էր ընթանում։
Ըստ Կոլիվանդի՝ առավոտյան ժամը 5-ին ուղղաթիռը նկատվել է 2 կիլոմետր հեռավորությունից, որին հասնելու համար պահանջվել է մոտ մեկ ժամ։