Հետևեք մեզ։

Կիրանցի ճանապարհին իրավիճակը լարված է, ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մտնել գյուղ

13:51, 20 մայիս 2024
Կիրանցի ճանապարհին իրավիճակը լարված է, ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մտնել գյուղ

Կիրանցի ճանապարհին իրավիճակը լարված է, ոստիկանական մեծաթիվ ուժերը՝ ներառյալ կարմիր և սև բերետավորները, թույլ չեն տալիս քաղաքացիներին մտնել գյուղ։

Մի քանի անգամ ոստիկանները քաղաքացիներին խնդրեցին բացել ճանապարհը, որպեսզի հիվանդ անձ տեղափոխող ավտոմեքենան անցնի, հերթական անգամը մեկ ԿամԱզ և մոտ 1 տասնյակ մեքենաներ դուրս եկան գյուղից։

Տեղում ոստիկանները պատճառաբանում են, թե ԱԱԾ Սահմանապահ ծառայությունը գործողություններ է իրականացնում և այդ պատճառով չեն կարող թույլատրել նրանց մուտքը գյուղ։