Հետևեք մեզ։

Սարսափ օպերացիան է, 10 հոգով գալիս ենք, 5000 մարդ են հանում ոտքի, էս փոքրիկ խունտան՝ գնդապետը, փոխգնդապետը, փորները դուրս կախած, խնդալու մարդիկ․ Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս անցնել Կիրանց

14:09, 20 մայիս 2024
Սարսափ օպերացիան է, 10 հոգով գալիս ենք, 5000 մարդ են հանում ոտքի, էս փոքրիկ խունտան՝ գնդապետը, փոխգնդապետը, փորները դուրս կախած, խնդալու մարդիկ․ Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս անցնել Կիրանց

Սարսափ օպերացիան է, Կոլցո օպերացիան, 10 հոգով գալիս ենք, 5000 մարդ են հանում ոտքի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ոստիկանական ուժերի գործողություններին, երբ նրանք շրջափակեցին գյուղ մտնել ցանկացող քաղաքացիներին, ապա հետ քաշվեցին։

«Սահմանը զատում են թշնամու թելադրանքով։ Ամեն օր նոր գերեզմանաքար են դնում Հայաստանի Հանրապետության վրա։ Էս փոքրիկ խունտան՝ գնդապետը, փոխգնդապետը, փորները դուրս կախած, վիճակը նայեք․․․ Խնդալու մարդիկ։ 

Սրբազանը նշեց՝ վերից վար հակասահմանադրական գործողություններ են, Ալիևի դիմաց ծնկած իրավիճակից մինչև այս պահը․

«Այս տղաները դարձել են իրենց ձեռքի խաղալիք, գործիք»,- ասաց Բագրատ Սրբազանը։