Հետևեք մեզ։

Ադրբեջանը օկուպացված և հայաթափված Ստեփանակերտում դատախազ է նշանակել

14:56, 20 մայիս 2024
Ադրբեջանը օկուպացված և հայաթափված Ստեփանակերտում դատախազ է նշանակել

 

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հրամանով՝ օկուպացված և բռնի հայաթափված Ստեփանակերտում դատախազ է նշանակվել։

Նա Ռաշադատ Օրուջովն է, նախկինում աշխատել է որպես Մինգեչևիրի դատախազության քննիչ, Թովուզի շրջանային դատախազության ավագ քննիչ և Բաքվի քաղաքային դատախազության քննչական վարչության ավագ դատախազ։

2019 թվականից աշխատել է Յասամալի շրջանի դատախազի տեղակալ։