Հետևեք մեզ։

Մեզ հետապնդել են, ձորերով հասել ենք Կիրանց, մեր կյանքին վտանգ է սպառնացել. Գառնիկ Դանիելյան

15:55, 20 մայիս 2024
Մեզ հետապնդել են, ձորերով հասել ենք Կիրանց, մեր կյանքին վտանգ է սպառնացել. Գառնիկ Դանիելյան

Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Դաշտերով, ձորերով հասել ենք Կիրանցի մատույցներ, մեր կյանքին էլ վտանգ է սպառնացել, օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքեր, ԱԱԾ, ոստիկանական, փրկարար ծառայության ստորաբաժանումները հետապնդում էին, կարծես գեղարվեստական ֆիլմ նկարելիս լիենին»,-գրել է պատգամավորը։