Հետևեք մեզ։

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ

16:04, 20 մայիս 2024
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբարի հետ։

Այս մասին տեղեկություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահը խորը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, Մոհամմադ Մոհբարին և ողջ Իրանի ժողովրդին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և մի շարք այլ պետական ​​այրերի ողբերգական մահվան կապակցությամբ։

Պուտինն ընդգծել է, որ ճանաչում և բարձր է գնահատում Իբրահիմ Ռայիսին որպես վստահելի գործընկերոջ, ով անգնահատելի անձնական ներդրում է ունեցել Ռուսաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Մոհամմադ Մոհբարն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել երկրի համար այս դժվարին պահին կարեկցանքի և աջակցության խոսքերի համար։

Երկուստեք ընդգծվել է ռուս-իրանական համապարփակ փոխգործակցության հետագա ամրապնդման փոխադարձ ցանկությունը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։