Հետևեք մեզ։

Վահե Ղազարյանին ասացի՝ պիտի գնամ իմ գյուղացիներին տեսնելու, չարձագանքեց, դե հիմա թող ստանա. Բագրատ Սրբազանը Կիրանցում է

16:48, 20 մայիս 2024
Վահե Ղազարյանին ասացի՝ պիտի գնամ իմ գյուղացիներին տեսնելու, չարձագանքեց, դե հիմա թող ստանա. Բագրատ Սրբազանը Կիրանցում է

Բագրատ Սրբազանը Կիրանցում է։ Հարցին՝ ինչպես է գնացել Կիրանց, Սրբազանը պատասխանել է.

«Ուղիղ ճանապարհով, թող իմանան՝ ոչ մի հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում։ Իմ բոլոր քայլերը տարբեր մեքենաներով վերահսկվում է, էլ չեմ ասում հեռախոսս։ Հեռախոսս իրենց համար հանրային ռադիո է։ Բայց այդ բոլոր մեքենաները բռնվել են, մարդիկ էլ իջել ու օրհնություն են խնդրել։

Ես Վահե Ղազարյանին ասացի՝ եկել, հասել եմ էստեղ, պիտի գնամ իմ գյուղացիներին տեսնելու։ Հանրային ասացի, չարձագանքեց, դե հիմա արձագանքը թող ստանա»,-ասաց Սրբազանը։