Հետևեք մեզ։

Իրանի նախագահի ու պաշտոնյաների ողբերգական մահը ծանր հարված է եղբայրական երկրի և մեր ամբողջ տարածաշրջանի համար․ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը

17:07, 20 մայիս 2024
Իրանի նախագահի ու պաշտոնյաների ողբերգական մահը ծանր հարված է եղբայրական երկրի և մեր ամբողջ տարածաշրջանի համար․ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին, Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ։ Այս մասին գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս պաշտոնյաների զոհվելուն։
 
«Նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի ողբերգական մահը ծանր հարված է եղբայրական երկրի և մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում զոհերի ընտանիքներին և մտերիմներին։
 
Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին՝ վստահ լինելով, որ այն կկարողանա պետական մեծ փորձառության և դարերի իմաստնության շնորհիվ հաղթահարել իրեն բաժին հասած այս փորձությունը»,-ասվում է ցավակցական ուղերձում։