«WikiLeaks» պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը շահել է ԱՄՆ արտահանձնման վերաբերյալ դատական գործը։
«Reuters»-ը հայտնում է, որ Լոնդոնի Գերագույն դատարանն այսօր որոշում է կայացրել հօգուտ Ասանժի։
Դատավորները, որոնք վճռեցին, որ Ասանժի գործով ԱՄՆ երաշխիքները անբավարար են, նրան իրավունք տվեցին լիարժեք բողոքարկման լսումներ անցկացնել:
Նշենք, որ Ասանժի դեմ հետաքննությունը սկսվել է 2010 թվականին՝ լրտեսության մեղադրանքով։ Նույն թվականին ԱՄՆ-ի կողմից նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության, գաղտնիության խախտման կամ գաղտնի տեղեկատվության տարածման և այլ մեղադրանքներով։
Քիչ անց Շվեդիայի իրավապահ մարմինները եւս մեկ քրեական գործ են հարուցել Ասանժի դեմ՝ սեռական շահագործման դրվագի համար։
Նա ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում 2010 թվականին, իսկ քիչ անց ազատ է արձակվել 240 հազար ֆունտ ստեռլինգ գրավի դիմաց։ 2011 թվականին Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել Ասանժին Շվեդիային արտահանձնելու մասին։
Դրանից հետո Ասանժը թաքնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մինչեւ 2019 թվականի ապրիլ։ Նույն օրը Էկվադորը հրաժարվել է նրան քաղաքական ապաստան տրամադրել, իսկ Ջուլիան Ասանժին ոստիկանությունը ձերբակալել է դեսպանատան շենքում։
2019 թվականի ապրիլին Միացյալ Թագավորությունը ևս մեկ գործ է հարուցել նրա դեմ՝ գրավը խախտելու համար, և նա կալանավորվել է։