Սպիտակ տունը «ծիծաղելի» է անվանել Իրանից հնչող մեղադրանքները, թե Վաշինգտոնն անուղղակիորեն ներգրավված է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան մեջ, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ ISNA-ն հայտնել էր, որ Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Ռաիսիի կյանքը խլած աղետի մեղավորներից մեկն ԱՄՆ-ն է, որը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, այդ թվում՝ ինքնաթիռների և ավիացիոն մասերի հարցում։
NBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերահսկում է Միացյալ Նահանգների դեմ մեղադրանքների մասին տեղեկատվությունը։ «Սա ծիծաղելի է»,- մեկնաբանել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը՝ մեկնաբանելով Թեհրանից հնչող հայտարարությունները միջադեպին Վաշինգտոնի անուղղակի մասնակցության վերաբերյալ: