Հետևեք մեզ։

Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան

17:53, 20 մայիս 2024
Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան

Պայմանավորված Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմամբ, որի հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաներ, Հայաստանում Իրանի դեսպանությունում մայիսի 22-ին կբացվի սգո մատյան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Իրանի դեսպանությունից՝ մանրամասնելով, որ սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքն ազատ կլինի մայիսի 22-ին՝ ժամը 10:00-12:30-ը, 15:30-17:30-ը, մայիսի 23-ին՝ 10:00-13:00-ն: