Հետևեք մեզ։

Իսրայելը ՄՔԴ-ի գործողություններն անվանել է «արյունալի զրպարտություն» հրեական պետության դեմ

18:03, 20 մայիս 2024
Իսրայելը ՄՔԴ-ի գործողություններն անվանել է «արյունալի զրպարտություն» հրեական պետության դեմ

Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազի որոշումը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների ձերբակալման օրդեր պահանջելու մասին, «հատում է կարմիր գիծը» և «արյունային զրպարտություն» է։ Այս մասին ասել է Իսրայելի վարբապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։


«Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը անհիմն զրպարտել է Իսրայելին և հատել կարմիր գիծը՝ Մերձավոր Արևելքում միակ հրեական պետության և միակ ժողովրդավարության դեմ «օրինական պայքարի» իր ջանքերում: Այս արյան զրպարտությունը չի խանգարի Իսրայելին պաշտպանել իրեն և հասնել մեր արդար պատերազմի նպատակները»,- ասել է Գենդելմանը։