«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Հայաստանի գավաթի եզրափակչում տարած հաղթանակից հետո ՀՖՖ ղեկավարների կողմից պարգևատրման արարողությանը չներկայանալուն և իր հասանելիք մեդալը չվերցնելուն, գրում է Armsport.am-ը։
«Ակումբը պաշտոնապես իր դիրքորոշումն ուղարկել է ֆեդերացիա և բացատրել, թե ինչու է այդպես եղել: Գրված է՝ ակումբը շատ գործնական և լավ հարաբերությունների մեջ է ֆեդերացիայի հետ: Ոչ մի խնդիր չկա, իսկ դա զուտ իմ անձնական դիրքորոշումն է: Իմ կարծիքը չի փոխվել այդ հարցում: 3 կամ 4 խաղով ինձ զրկել են, որպեսզի լինեմ տեխնիկական գոտում: Դա ոչ մի ազդեցություն չի ունենա իմ դիրքորոշման վրա: Ես մնում եմ իմ կարծիքին: Իմ և ակումբի դիրքորոշումները տարբեր են: Այս նույն դիրքորոշմանն եմ եղել նաև ՀՖՖ նախագահի ընտրությունների ժամանակ: Այսինքն որևէ նոր բան չեմ ասել»,- ասել է Վարդան Մինասյանը: