Հետևեք մեզ։

ՆԳՆ փոխնախարարն անտեսել է ԱԱԾ որոշումը․ ո՞վ է Հանրայինի լրագրողը և ու՞մ որոշմանբ է հասել Կիրանցի տարածք

18:29, 20 մայիս 2024
ՆԳՆ փոխնախարարն անտեսել է ԱԱԾ որոշումը․ ո՞վ է Հանրայինի լրագրողը և ու՞մ որոշմանբ է հասել Կիրանցի տարածք

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ  Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: «Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- ասվում է հայտարարության տեքստում։

Երեկ մշակութային գործիչներ, քաղաքական գործիչներ ու պատգամավորներ փորձել էին մուտք գործել Կիրանց, սակայն ոստիկանության ծառայողներն արգելել էին նրանց մուտքը գյուղ և մեկնած խմբի որոշ անդամներ վերադարձել էին Երևան։

Այսօր Բագրատ Սրբազանը մի քանի պատգամավորի ու քաղաքացիների հետ մեկնել էր Կիրանց, չնայած ոստիկանությունը թույլ չէր տվել, սակայն Սրբազանին հաջողվել էր մտնել գյուղ։

Ոստիկանության ծառայողները ոչ հոդաբաշխ բացատրություններով արգելում էին  պատգամավորների տեղաշարժը, խոչընդոտում լրագրողների աշխատանքը։ Բայց, պարզվում է՝ նայած լրագրողի․ օրինակ, Հանրայինի լրագրողին ոստիկանությունը ոչ միայն արգելում է, այլ նաև ծառայողական մեքենայով ուղեկցում՝ անձմամբ, ուսադիրներով պաշտոնյան մեկ զանգով դառնում է լրագրողի վարորդը։

Hayastan.news-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել Ներքին գործերի նախարարության՝ Հանրայինի լրագրողին ուղեկցելու և   ԱԱԾ-ի որոշումն անտեսելու մասին։

Նախ, մի փոքր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ՆԳՆ լրատվականը ոչ կիրթ է աշխատում․ անկախ այն  ամենից, թե լուրը որ լրատվամիջոցն է տարածել, այդ լուրի վերաբերյալ պարզաբանումն ու հաճախ անհիմն հերքումը ՆԳՆ լրատվականն իրականացնում է   Հանրայինով կամ պետական ու իշխանական մեկ-երկու լրատվամիջոցով։

Սա էլ նախապատմությունն ունի․ պարզվում է՝ լրատվության ոլորտը համակարգող Արփինե Սարգսյանը որոշել է ՆԳՆ դեմքեր կերտել և ընտրել է լրատվամիջոցներ, որոնցով «իրենք երևան»։ Հանրայինին ծառայություն մատուցելու մոլուցքով տարված՝ հավանաբար մոռանալով նաև ԱԱԾ որոշումը, Կիրանցի հատված են հասցրել Հ1-ի լրագրողին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հանրայինի  լրագրող Իրինա Մկրտչյանը պարզապես զանգահարել է ՆԳՆ լրատվական ծառայություն և ասել, որպեսզի կազմակերպեն այցը «իրականացվող աշխատանքները նկարելու համար»։

Արփինե Սարգսյանը տեղեկացվել է և հանձնարարել Հանրայինի լրագրողին հասցնել Կիրանց՝ «զանգի, ասա տանեն»։ Այդկերպ, Հանրայինի մեքենան հասել է Իջևան, որտեղից էլ ՆԳՆ փոխնախարարի ցանկությամբ ոստիկանության սպաները սկսել են լրագրողին վարորդի ծառայություն մատուցել և լրագրող Իրինա Մկրտչյանին ու նրա օպերատորին ծառայողական մեքենայով հասցնել Կիրանց։

Սակայն, ինչպես հայտնի է, քաղաքացիները նկատել են, որ ոստիկանի ծառայողական մեքենայում լրագրողն էր, և արգելել են նրա մուտքը կամ պահանջել են հավասար մոտեցում ցուցաբերել և թույլ տալ գյուղ մուտք գործել նաև մյուս լրագրողներին։

Վահե Ղազարյանը պետք է ծառայողական քննություն նշանակի և հանրությանը պարզաբանի, թե ինչ հիմնավորմամբ է Իջևանի ոստիկանապետը դարձել վարորդ։

Ի դեպ, Իրինա Մկրտչյանը Տավուշի շարժման մասին հայտնի ռեպորտաժի հեղինակն է, ով այնպես էր մատուցել ռեպորտաժը, ըստ որի՝ շարժմանն աջակցում էին միայն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Շարմազանովն ու Ռոբերտ Քոչարյանը։

 

Դիանա Կարապետյան

 

Իջևանի ոստիկանապետը նաև վարորդ է․ Հ1-ի լրագրողին փորձում էր գաղտնի տանել Կիրանց, այլ լրագրողների համար մուտքը փակ է (տեսանյութ)