Հետևեք մեզ։

Բագրատ Սրբազանը կհանդիպի Արցախի կառավարության անդամների և պատգամավորների հետ

21:24, 20 մայիս 2024
Բագրատ Սրբազանը կհանդիպի Արցախի կառավարության անդամների և պատգամավորների հետ

Վաղը ժամը 13:00-ին «Անի Գրանդ» հյուրանոցում Բագրատ Սրբազանը կհանդիպի Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքի ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը:

16:00-ին տեղի կունենա փակ հանդիպում փորձագետների, վերլուծաբանների, քաղաքագետների և ՀԿ ներկայացուցիչների հետ, իսկ 19:00-ին Բագրատ Սրբազանը օրը կամփոփի Սուրբ Աննա եկեղեցու բակում: