ԱՄՆ-ը հերքում է այն մեղադրանքը, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Իրանին պահեստամասերի մատակարարման վերաբերյալ կարող էին հանգեցնել ուղղաթիռի խոցման, որով թռչում էր երկրի մահացած նախագահ Իբրահիմ Ռաիսին, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Յուրաքանչյուր երկիր, անկախ նրանից, թե ով է, ունի իր պատասխանատվությունն ապահովելու իր սարքավորումների անվտանգությունն ու հուսալիությունը, ներառյալ քաղաքացիական ավիացիան: Այսպիսով, սա բոլորովին անհիմն մեղադրանք է, որում ոչ մի ճշմարտություն չկա», - ասել է նա լրագրողներին։
Քիրբին ասել է, որ Իրանը «մի միջոց կգտնի ԱՄՆ-ին մեղադրելու իր իսկ ստեղծած խնդիրների համար»։