Հետևեք մեզ։

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

13:25, 16 ապրիլ 2023
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Ապրիլի 16-ին, ժամը 10:28-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1987 թ.) և «Infiniti» (վարորդ՝ Է. Շ. Ու., ծնված 1982 թ., Լիբանանի քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենաներից։

 

«Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Տ.-ին (ծնված 1966 թ․) փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և մյուս ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 1958 թ․) հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: