Հետևեք մեզ։

Մենք բոլոր ջանքերը կգործադրենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար. Էրդողան

09:47, 21 մայիս 2024
Մենք բոլոր ջանքերը կգործադրենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար. Էրդողան

«Մեր ադրբեջանցի եղբայրները բազմիցս ցույց են տվել, որ խաղաղություն են ուզում, և մենք նույն վերաբերմունքն ենք ակնկալում Հայաստանի ղեկավարությունից»։

«TRT Haber»-ը հաղորդում է, որ այս մասին նախարարների կաբինետի նիստի արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Որպես Թուրքիա՝ մենք բոլոր ջանքերը կգործադրենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Էրդողանը։